Հոնկոնգի ուսուցիչները միացել են մասշտաբային հակակառավարական ցույցերին
Հոնկոնգի Պրոֆեսիոնալ ուսուցիչների արհմիության ներկայացուցիչները ևս միացել են արտահանձնման մասին օրենքի նախագծի դեմ մասշտաբային ցույցերին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Նախնական տվյալներով՝ ցուցարարները պատրաստվում են հավաքվել Չատեր-Գարդեն այգում և քայլերթով հասնել մինչև տեղի վարչական շենքը՝ չնայած հորդառատ անձրևներին։
Ուսուցիչնրը պահանջում են օրենքի նախագծի չեղարկում և նախորդ ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հետաքննություն անցկացնել։
Հիշեցնենք, որ 2 ամիս է՝ Հոնկոնգում չեն դադարում մեծ ցույցերը։