2950 դիտում
10:34 05-07-2019
Լոնդոնն ու Պեկինը բախվել են Հոնկոնգի հարցում․ «Ամերիկայի ձայն»
Չինաստանը մեղադրել է Մեծ Բրիտանիային իր գործերում խառնվելու մեջ, քանի որ Լոնդոնն աջակցություն է հայտնել Հոնկոնգի ցույցերին: Մեծ Բրիտանիան զգուշացրել է Պեկինին ծանր հետևանքների մասին, եթե այն խախտի երկու պետությունների միջև պայմանագիրը Հոնկոնգի կարգավիճակի մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4986877.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Մեծ Բրիտանիայի պետական դրոշը Հոնկոնգում վերջին շրջանի ցույցերի խորհրդանիշներից էր: Մեծ Բրիտանիայի կողմից Չինաստանին այս տարածքի վերահսկողությունը հանձնելու 22-ամյակն այս տարի խամրեց բռնությամբ ուղեկցված բողոքի ցույցերով:
Դրանք ուղղված էին ընդդեմ արտահանձման մասին օրենքի, որով Հոնկոնգից կասկածյալները կարող են տեղափոխվել Չինաստան ու այստեղ կանգնել դատարանի առջև: Մեծ Բրիտանիան նշել է, որ այդ օրենքի ընդունումը հակասում է Լոնդոնի ու Պեկինի միջև 1984 թվականի պայմանագրին, որով հաստատվում էր մեկ պետություն, երկու կառավարման համակարգեր սկզբունքը: Մեծ Բրիտանիան զգուշացրել է Պեկինին ծանր հետևանքների մասին, որոնք կհաջորդեն, եթե պայմանագրի դրույթները խախտվեն:
Չինաստանը հակադարձել է Լոնդոնին՝ քննադատելով Հոնկոնգի պաշտպան ներկայանալու Մեծ Բրիտանիայի ցանկությունը։
Փորձագետների կարծիքով սակայն, խնդիրը ոչ թե Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների դաշտում է, այլ թե ինչպես է Չինաստանը վերաբերվում միջազգային պայմանագրերին:
1997 թվականին Հոնկոնգի հանձնումը Չինաստանին դիտարկվոմ էր որպես Բրիտանական կայսրության ժամանակշրջանի էջի փակում: Հոնկոնգի վերջին նահանգապետ Քրիս Փաթենը սակայն գտնում է, որ Լոնդոնը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Հոնկոնգին:
«Մենք պետք է հարգանքի զգացում տածենք Հոնկոնգի նկատմամբ և հատուկ պարտավորության զգացում՝ Հոնկոնգի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ: Դա նշանակում է, որ պետք է բարձրաձայնել այնտեղի իրադարձությունների մասին»,- ասում է Փաթենը:
Սակայն փորձագիտական շրջանակները գտնում են, որ Լոնդոնի հնարավորությունները սահմանափակ են, մասնավորապես Բրեքզիթի պատճառով:
«Չինաստանը աճող տերություն է և հավանաբար երկրորդ գերտերությունը: Մեծ Բրիտանիան թևակոխում է անորոշության շրջան: Մենք Չինաստանի հետ համեմատած թույլ դիրքերում ենք այս պահին Չինաստանի հետ որևէ խնդիր կարգավորելու համար»,- ասում է պրոֆեսոր Սթիվ Ցանգը Լոնդոնի համալսարանից:
Պեկինն իր հերթին շեշտում է, որ ցույցերը Հոնկոնգում իր ներքին գործն է, և որ այն չի հանդուրժի որևէ արտաքին միջամտություն:
Նմանատիպ նյութեր
1218 դիտում
12:01 06-10-2014
Լոնդոնն աշխատանք փնտրող ներգաղթյալների համար դարձել է ամենագրավիչ քաղաք. հարցում
2559 դիտում
09:45 07-09-2022
Ուկրաինայում Ռուսաստանի ձախողման դեպքում Պեկինը կվերանայի Մոսկվայի հետ հարաբերությունները․ «Ամերիկայի ձայն»
3362 դիտում
09:19 21-10-2022
Պեկինը խորհրդակցում է Մոսկվայի հետ Հայաստանին վերաբերող բոլոր հիմնական հարցերում. IRI զեկույց․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1000 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
646 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
670 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին