1525 դիտում
09:56 19-08-2019
Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ զգուշավոր մոտեցումը. «Լիդիան Արմենիա»
«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները: Ընկերությւան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» հանդես է եկել հայտարարությամբ է, որտեղ ասվում է, որ Ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների իր պատասխանները:
Փորձաքննության եզրակացության հայերեն և անգլերեն լեզուներով պատճեններին կարող եք ծանոթանալ [url=http://investigative.am/en/news/view/amulsar-porcaqnnutyan-ezrakacutyun.html]այստեղ[/url]:
Փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ Լիդիանի պատասխանների հայերեն տարբերակը հասանելի է [url=https://www.lydianarmenia.am/index.php?m=newsOne&lang=arm&nid=237]այստեղ[/url]:
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, - «Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ զգուշավոր մոտեցումը: Լիդիանի պատասխանները եզրակացության մեջ տեղ գտած առաջարկություններին արդեն իսկ վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ ընկերության պատասխանատու վերաբերմունքի մասին: Պատասխանները հրապարակվել են, և անկողմանկալ վերաբերմունք ունեցող յուրաքանչյուր անձ կարող է լիովին տեղեկացված լինել՝ ծանոթանալով դրանց»:
Պարոն Սելլերսը նաև նշել է, - «Շրջակա միջավայրի պահպանության՝ Լիդիանի միջոցառումները համապատասխանում և հաճախ նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները, դրանք արդեն իսկ գնահատվել և հաստատվել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման շրջանակներում, ինչի հիման վրա Ընկերությունը ստացել է ընդերքօգտագործման թույլտվությունները»:
«Լիդիանը տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն, և տրամադրված ողջ տեղեկատվությունը համապատասխանում է շրջակա միջավայրի նախորդ գնահատումների և բազմաթիվ աուդիտների շրջանակներում Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությանը: Տրամադրված տեղեկատվությունը ավելի քան բավարար էր, որպեսզի Փորձաքննության եզրակացության հեղինակները կարողանային մասնագիտական եզրահանգումներ կատարել, և այդ եզրահանգումները համապատասխանում են փորձաքննության առարկա հանդիսացող խնդիրները նախկինում ուսումնասիրած միջազգային այլ փորձագետների եզրահանգումներին»:
Լիդիան ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել և Ընկերությունը լաիրժեք համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»