9122 դիտում
20:23 19-08-2019
Երևանում կկառուցվի 71 հարկանի երկնաքեր
Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի: [url=https://armenpress.am/arm/news/985328.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախագծի նախաձեռնող «Լաուրա ինվեսթմընթ» ՍՊԸ տնօրեն Մերի Մկրտչյանը:
«Կոնցեպցիայի մշակումն արդեն ավարտին է մոտենում, և սկսվում են նախագծային աշխատանքները, որոնք կտևեն մոտ 2 տարի, և դրանից հետո մինչև 5 տարի շինարարական աշխատանքները կընթանան: Այն ոչ միայն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, այլ ինչպես մենք նախատեսում ենք, այնտեղ 200 հա վրա կլինեն ծիրանի այգիներ, խաղահրապարակներ, ընտանեկան հանգստի գոտի և ճոպանուղի: Այդ ամենը՝ մատչելի պայմաններով»,- ասաց Մկրտչյանը:
Մերի Մկրտչյանը նշեց, որ սեյսմիկ բոլոր ռիսկերը հաշվարկված են, և շինությունը լինելու է անվտանգ: Շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվի շուրջ 1300 աշխատատեղ, իսկ դրանց ավարտից հետո, ըստ նախնական հաշվարկների, 2500 աշխատատեղ կբացվի շենքի շահագործման հետ մեկտեղ:
Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար մոտ 270 մլն դոլարի ներդրում է նախատեսվում: Մերի Մկրտչյանը նշեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են համագործակցել Արաբական Միացյալ Էմիրությունների «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերության հետ, որի համար հուշագիր ստորագրեցին:
«Բայնոնա» ընկերությանն այսօր հրավիրել ենք, և հուշագիրը ստորագրում ենք հետագա համագործակցության համար: «Բայնոնա»-ն, քանի որ առաջադեմ է, իրենց տարածաշրջանում և բավականին մեծ փորձ ունի, մենք փորձում ենք իրենց հետ համատեղ գործունեություն ծավալել»,- նշեց Մկրտչյանը:
Համալիրը կոչվում է «Անմոռուկ», այն կկառուցվի մայրաքաղաքի հարավային մասում, Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ
Նմանատիպ նյութեր
65209 դիտում
23:54 05-05-2020
Արաբական Էմիրություններում 48 հարկանի երկնաքեր է այրվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2528 դիտում
10:14 18-11-2020
Տոկիոյի կենտրոնում այրվել է 54 հարկանի երկնաքեր
1693 դիտում
13:08 21-03-2014
Ինչպես 15 օրում երկնաքեր կառուցել. տեսանյութ
Այս բաժնից
334 դիտում
17:29 01-11-2024
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը
298 դիտում
16:55 01-11-2024
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը