Հյս. Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է թշնամական քաղաքականություն վարելու մեջ
Փհենյանում գտնում են, որ Միացյալ Նահանգները թշնամական քաղաքականություն է վարում և հայտարարել են հակազդող միջոցառումներ ձեռնարկելու մասին։ Այդ մասին հաղորդույմ է Tass-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական թերթին։
Նշվում է, որ հարաբերությունները երկու երկրների միջև չեն կարող բարելավվել առճակատման ու լարվածության մեծացման ֆոնին։ Որպես օրինակ, թերթը նշում է Վաշինգտոնի և Սեուլի միջև համատեղ զորավարժությունները, ինչը բերել է նրան, որ Հյս. Կորեան ստիպված է «մշակել, փորձարկել հզոր միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են ազգային ինքնապաշտպանության համար»։