1036 դիտում
18:21 21-08-2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին՝ ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես ասված է.
«Վեհափառ Տեր,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Կարեւորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաեւ մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։
Մեր ժողովրդի կյանքում մեծ կարեւորություն եւ դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հոգեւոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման առումով։ Եվ վստահ եմ՝ Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը։
Վեհափառ Տեր,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ հայրենանվեր առաքելության մեջ»։
Նմանատիպ նյութեր
2321 դիտում
15:43 21-08-2019
Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ
1123 դիտում
22:17 21-08-2024
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվ
6735 դիտում
15:04 23-06-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
931 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ