211652_close_icon
views-count23881 դիտում article-date 22:42 21-08-2019

Սրբապղծություն Տավուշի մարզում. Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, պոկել աղբյուրի ծորակն ու ջարդել ցայտաղբյուրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ստացած ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Դիլիջան քաղաքում նոր կառուցվող եկեղեցուն հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը պղծելու փաստով: Անհայտ անձը կամ անձինք հուշարձանի վրայից սուր գործիքով ջնջել են բարերարի անունը, պոկել աղբյուրի ծորակը և ջարդել ցայտաղբյուրները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործության մասին Դիլիջանի ոստիկաններին ահազանգել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմենակ Մանթաշյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր