211652_close_icon
views-count7479 դիտում article-date 16:46 22-08-2019

Գերեվարված Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգության առարկա մնալ. ԱԳՆ

Ադրբեջանական սահմանն անցած զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մեր մտահոգության առարկան լինել: Օգոստոսի 22-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, այս պահի դրությամբ նորություն չկա, սակայն եւ Կարմիր խաչը եւ Պաշտպանության նախարարությունը եւ այլ կառույցները անմիջական կապ ունեն այս խնդրի հետ: Նախարարի խոսքով՝ խնդիրը համակարգված մոտեցում է պահանջում: Արտգործնախարարը շեշտեց, որ իր հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարարի հետ շարունակվում են: «Բանակցային գործընթացը կանգ չի առել: Ադրբեջանի հետ օպերատիվ կապը բավականին կայուն է աշխատում», - եզրափակեց Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր