211652_close_icon
views-count4483 դիտում article-date 13:42 23-08-2019

Շնորհակալագիր՝ լողորդին, ով 8 ժամ լողալով անցել էր Սևանա լճի մի ափից մյուսը

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալագրով խրախուսեց Գավառ քաղաքի բնակիչ, լողորդ Գագիկ Գոզեյանին, ով օգոստոսի 20-ին 8 ժամ լողալով անցել էր Սևանա լճի մի ափից մյուսը՝ հաղթահարելով 7 կմ տարածություն: Մարզպետարանի կողմից Գագիկ Գոզեյանին հանձնվել է դրամական պարգև, ինչպես նաև Ջերմուկի առողջարանային ուղեգիր: Վերջինիս ձեռքբերմանը օժանդակել է նորատուսցի գործարար Խաչիկ Կարապետյանը, աջակցել Գեղարքունիքի մարզպետարանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը Գագիկ Գոզեյանը նվիրել էր 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին:

Նմանատիպ նյութեր