Ռուսաստանի՝ G7 վերադարձի հնարավորությունը քննարկել ենք, բայց քվեարկության չենք դրել․ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այսօր լրագրողների հետ կարճ զրույցում հաստատել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում քննարկվել է Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը, ասելով, թե ոմանք համաձայն էին իր հետ, ոմանք՝ ոչ: Հաղորդում է «Ազատությունը»։
Թրամփը կողմ է, որ Ռուսաստանը նորից միանա աշխարհի ամենազարգացած երկրների ակումբին, նշելով, որ դա «դրական և օգտակար» քայլ կլինի:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Նյու Յորքում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովին Ռուսաստանին հրավիրելը «լիովին հնարավոր է»:
Այսօր նա նշել է, որ Ռուսաստանին վերաբերող քննարկումների արդյունքում որևէ որոշում չի ընդունվել: - «Այդ հարցը մենք քվեարկության չենք դրել»,- հայտնել է նա:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/08/25/1133421/]Հիշեցնենք[/url], որ Ֆրանսիայում ընթանում է «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովը, օրակարգում՝ միջազգային առևտրի խնդիրներն են:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանը «Մեծ ութնյակից» դուրս մնաց 2014-ին՝ ուկրաինա-ռուսական պատերազմի և Ղրիմը բռնակցելու հետևանքով: