211652_close_icon
views-count5288 դիտում article-date 14:28 26-08-2019

Տեղի կունենա Գեղարվստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019թ.-ի սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019 և սիրով հրավիրում է բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին՝ մասնակցելու այս լայնածավալ նախագծին։ Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: 2019թ.-ի սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը նվիրված է այս եզակի մրցույթի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված և գեղարվեստական տպագրության որոլտում ստեղծագործող արվեստագետների ցուցահանդեսին: Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի մրցութային ցուցահանդեսում ներկայացված են 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք: Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից. -Մրցութային ցուցադրություն (07.09. – 07.11.2019) -Հավելյալ ցուցահանդեսները (14.09. – 15.12.2019) Միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։ Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահը՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան): Սեպտեմբերի 10-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության կապակցությամբ ժյուրին կշնորհի «Գլխավոր մրցանակ» (մեդալ), Առաջին մրցանակ (մեդալ), Երկրորդ մրցանակ (մեդալ) և Երրորդ մրցանակ (մեդալ), Հատուկ մրցանակներ՝ «Համահայկական հիմնադրամ»-ի, «Ռուսական գիտամշակութային կենտրոն»-ի կողմից, ինչպես նաև Պատվոգրեր՝ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ուշագրավ գործերի համար։ Բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի մրցութային ցուցադրությունում ներկայացված աշխատանքներին մինչև 2019թ.-ի նոյեմբերի 7-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայանալիք Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի մրցույթի Փակման հանդիսավոր արարողությունը: Երկրորդ մասը սևեռված է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության վրա. Գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող հինգ անհատական ցուցահանդեսները՝ Լեհ արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Երկրորդ մրցանակակիր Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային ցուցահանդեսը (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից), հայ հանդիսատեսին և արտերկրից ժամանած հյուրերին, այցելուներին կօգնեն պատկերացում կազմել լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտում զարգացման ներկայիս միտումների վերաբերյալ: [b] «Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի Կազմկոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր