1748 դիտում
16:19 27-08-2019
Խավյեր Տեբաս. Ի տարբերություն Նեյմարի ու Ռոնալդուի, Մեսին կարևոր դեր է խաղում Լա Լիգայում
Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական վերադարձին Իսպանիա:
«Իհարկե, ես կցանկանայի, որ նա վերադառնա: Բոլոր խնդիրներով հանդերձ, նա աշխարհի լավագույն խաղացողների եռյակում է: Լա Լիգայի համար շատ կարևոր է, որ նա վերադառնա, թեպետ նա Իսպանիայի առաջնության առանցքային խաղացողը չէ:
Մրցաշարը տարվա մեջ 10 ամիս է տևում, 20 թիմ, բոլորը բոլորի դեմ, և մենք ուրախություն ենք պարգևում երկրպագուներին Իսպանիայում և ամբողջ աշխարհում:
Նեյմարի պես խաղացողը կօգներ լրացուցիչ ուշադրություն քաղել այն երկրներում, որոնց համար նա կարևոր է, սակայն նա լիգայի կարևորագույն մասնիկը չէ, ինչպես և՝ Կրիշտիանու Ռոնալդուն:
Մեսին՝ ընդհակառակը, կարևորագույն դեր է խաղում: Նա Լա Լիգայի հարստությունն է», ասել է Տեբասը:
Նմանատիպ նյութեր
2131 դիտում
22:59 14-01-2019
Խավիեր Տեբաս. Ռոնալդուի հեռանալը չազդեց Լա Լիգայի վրա
1133 դիտում
22:59 07-04-2020
Խավիեր Տեբաս. Եթե Մեսին հեռանա Լա Լիգայից, դա ողբերգություն չի դառնա
2761 դիտում
17:41 30-10-2019
Խավյեր Մինյանոն կարող է նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար. Armsport
Այս բաժնից
1087 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
1126 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1840 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն