2734 դիտում
17:41 30-10-2019
Խավյեր Մինյանոն կարող է նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար. Armsport
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար կնշանակվի մեր ընտրանու ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն, հայտնում է [url=https://armsport.am/2019/10/30/nt/?fbclid=IwAR1jAsVvNqjiSXIBNqzpeRQAOiAnmtg1Z4wDUfJh8zcgzafGlZA_VGnVagE]Armsport.am[/url]-ը:
Շատ շուտով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրին, բայց Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո ՀՖՖ-ն դեռևս փոխարինող չի գտել նրան:
Աղբյուրը նշում է, որ գլխավոր մարզչին փոխարինող այդպես էլ չի գտնվել ու, ամենայն հավանականությամբ, հավաքականի մնացած խաղերում թիմի ղեկը կվստահվի իսպանացի մասնագետին, որն ընդգրկված է նաև «Վալենսիայի» մարզչական շտաբում:
Նշվում է նաև, որ ՀՖՖ-ն Հունաստանի և Իտալիայի հետ առաջիկա խաղերի համար հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել է Սուրեն Չախալյանին, բայց «Փյունիկի» մարզիչը մերժել է այն:
Ինչ վերաբերում է Մինյանոյին, ապա հայտնի է, որ նա եղել է Վիսենտե դել Բոսկեի օգնականը: 11 տարի աշխատել է «Ռեալում», երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում (2000, 2002): 8 տարի ընդգրկված է եղել Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբում՝ դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:
Նմանատիպ նյութեր
2232 դիտում
14:17 28-04-2015
Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
3270 դիտում
13:10 20-11-2019
Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար
Այս բաժնից
1660 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում
1708 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am
4322 դիտում
16:13 12-10-2024
Միսակ Գլճյանը պտտաձողի վրա կատարեց 500-ից ավել պտույտ՝ գրանցվելով ՀՀ դյուցազնագրքում