840 դիտում
18:18 27-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի նախագահին
Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների: Այս մասին տեղեկացնում է մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները սերտանում են՝ նպաստելով փոխգործակցության զարգացմանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Թագավորությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար` մասնավորապես անդրադառնալով նաև խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի որդեգրման կարևորությանը հետագայում մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելման առումով:
Նորին Սրբությունն իր խոսքում Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաև Շվեդիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը` շնորհակալություն հայտնելով համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
Իր հերթին տիար Անդրեաս Նորլենը նշեց, որ ծանոթ է հայ ժողովրդի հարուստ պատմությանը, ապա անդրադարձավ Հայաստան պատվիրակության այցի նպատակներին և սպասելիքներին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ժողովրդի դավանած քրիստոնեական արժեհամակարգին, Հայաստանում տեղ գտնող բարեփոխումներին, ժողովրդավարության արժեքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությանը մաղթեց առաքելության բարի արդյունավորում:
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
22:09 24-02-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոլդովայի Խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1210 դիտում
22:42 23-04-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
906 դիտում
20:37 05-11-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
829 դիտում
21:08 24-10-2024
ԿԽՄԿ-ն 18 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խնածախ ու Վաղատուր գյուղերին
763 դիտում
20:55 24-10-2024
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
643 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի