211652_close_icon
views-count92661 դիտում article-date 21:53 29-08-2019

10 «օրենքով գող» գալու են և հաստատեն, որ իրե՞նք են տվյալ անձին աստիճան շնորհել. Տիգրան Աթանեսյանը՝ նոր նախագծի մասին. NEWS.am

Քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ խմբավորումների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծում առանց որևէ իրավական հիմքերի ամրագրվել են քրեական աշխարհում չգրված կանոնները։ Նման կարծիք [url=https://news.am/arm/news/530857.html?fbclid=IwAR0mqkyXXa4L7tbbI35465ROvUPIfCAaGI-z-Mw4A6WOmRLjtkpFHFVvHC4]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծին։ «Բոլորս էլ հասկանում ենք, որ քրեական աստիճանակարգությունը գոյություն ունեցող կանոն է, սակայն չկա որևէ իրավական ակտ, որը կսահմանի, թե ինչ է, օրինակ, նշանակում «օրենքով գող»։ Այն, որ բոլորը գիտեն, թե դա ինչ է, քիչ է, որ դրա համար անձին ենթարկեն քրեական պատժի։ Պատկերացրեք իրավիճակ, երբ մի մարդ գալիս է և ասում, որ ինքն «օրենքով գող» է, հիմա ի՞նչ, պետք է այդ մարդուն դատե՞ն դրա համար»,–ասաց նա։ Փաստաբանի կարծիքով՝ «օրենքով գողի» կարգավիճակը հաստատելու և անձին դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար պրակտիկայում խնդիրներ են առաջանալու։ «Օրինակ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես են հաստատելու աստիճանակարգ տալու հանգամանքը, իրենք պատկերացնում են, որ 10 «օրենքով գող» գալու են և հաստատեն, որ իրենք են տվյալ անձին կնքել որպես «օրենքով գո՞ղ», ծիծաղելի է հնչում»,– նկատեց Աթանեսյանը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/530857.html?fbclid=IwAR0mqkyXXa4L7tbbI35465ROvUPIfCAaGI-z-Mw4A6WOmRLjtkpFHFVvHC4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր