9467 դիտում
15:09 02-06-2018
Տիգրան Աթանեսյանը՝ նոր իշխանություններին քծնելու եւ «հռըկոպալի» գործելի մասին. aravot.am
Հունիսի 2-ին «Պոստ Սկրիպտում» ակումբում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Զորայր Հարությունյանը եւ էրիկ Ալեքսանյանը խոսեցին Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Մասիսի քաղաքապետի, փոխքաղաքապետի եւ մյուս ձերբակալությունների մասին, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/06/02/961417/]Aravot.am[/url]-ը։ Տիգրան Աթանեսյանն ասաց, որ վեց հոգի ձերբակալվել է, դատարանը քննարկում է հինգի նկատմամբ կալանքը իբրեւ խափանման միջոց ընտրելը:
«Մենք երեքս էլ դատապարտում ենք բռնությունը ցուցարարների նկատմամբ, համարում ենք, որ հանրորեն վտանգավոր այդ արարքը պետք է բացահայտվի եւ դրան տրվի ճիշտ քրեաիրավական գնահատական, գործի օրենքը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր պաշտպանյալների դեպքում. Քննչական կոմիտեն եւ որոշ դատավորներ անտեսելով օրենքի տարրական պահանջները եւ համապատասխան նորմերը, պարզապես Ստալինյան մեթոդներով անցել են մարդկանց ձերբակալությունների՝ շողոքորթելով նոր իշխանություններին: Ես բախտ եմ ունեցել նոր իշխանությունների ղեկավարներից մարդ պաշտպանելու, հետեւաբար ճանաչելով այդ մարդկանց՝ կարող եմ ասել, որ նման ճանապարհով չեք կարողանալու աչքները մտնել եւ մնալ տեղերում: Լրիվ հակառակը՝ ես համոզված եմ, որ նոր իշխանությունների մոտեցումը, որ չկան զանգեր դատավորներին եւ իրավապահ մարմիններին, շատ խոհեմ է, ինչի հետեւանքով էլ համակարգը հայտնվել է կոլապսի եւ քաոսի մեջ»,-հայտարարեց Աթանեսյանը:
Նրա ձեւակերպմամբ` անկախ Հայաստանի պատմության ընթացքում իրավապահ համակարգը գործել է ցուցումներով, զանգերով, հիմա քսան օր է այդ զանգերը չկան, եւ խայտաբղետ վիճակ է ստեղծվել. «Մի դատավոր նույն հանգամանքներում, ասում է, որ հիմնավոր կասկածն իսպառ բացակայում է եւ չի կարող գոյություն ունենալ, ազատ է արձակում, մյուս դատավորն ամբողջությամբ նույն պայմաններում լրիվ հակառակ կերպ է վարվում… Բոլորը տեսել են յութուբում առկա նյութերը, որտեղ դիմակավորված եւ առանց դիմակի անձինք կատարում են բռնություններ,: Հիմա գտնում են ինչ-որ մարդկանց՝ կասկածելի անցյալով, նախկինում դատված, մեր պաշտպանյալների հետ թշնամական հարաբերություններ ունեցող, որոնք գալիս են եւ տեսանյութը նայելով՝ հայտարարում են՝ այսինչն այսինչն է: Ասում են՝ դիմակով է, բայց սանրվածքից ճանաչեցի: Եվ այս հայտարարությամբ մարդ են ձերբակալում ու կալանավորում: Հավատացեք ինձ, անգամ մարտիմեկյան գործերում ռեպրեսիաների ժամանակ նման խայտառակ ձեւակերպումներ չեն եղել…Ձեւը, որ հիմա է կատարվում, անթույլատրելի է, ես գտնում եմ, որ մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության պատճառներից մեկը հենց անարդարությունն էր, հիմա ոչ միայն չի վերացել քննչական ապարատի եւ որոշ տադավորների գործողություներից, այլ մի այլ կարգի ծաղկում է»:
Փաստաբանը հայտարարում է, որ փոխված, թեև Հայաստանում իրենք պաշտպանում են մարդկանց, որոնք չունեն հանրային համակրանք, միեւնույն է պետք է օրենքը գործի:
Զորայր Հարությունյանը ավելացրեց, որ իրավապահ մարմինները հետաքրքիր գործելաոճ են որդեգրել: Նա նկարագրում է, թե ընդհանրապես քրեական վարույթների ընթացքում մարդիկ ինչպես են հայտնվում քննիչի աշխատասենյակում եւ հարցաքննվում. «Օրենքով սահմանված է հստակ ծանուցման կարգ, սակայն քրեական վարույթներով մարդիկ անհասկանալի պատճառներով չեն կանչվել որեւէ դատավարական գործողության մասնակցելու համար ու միանգամից կայացվում է բերման ենթարկելու, ապա ձերբակալման որոշում»:
Աթանեսյանը փաստում է, որ նման իրավիճակ եղել է նաեւ հարեւան Վրաստանում. «Վարդերի հեղափոխությունից հետո նույն էյֆորիան այնտեղ էր, մեկ էլ պարզվեց, որ տղամարդ բնակչության տասնհինգ-քսան տոկոսը հայտնվել է բանտերում, որովհետեւ ձերբակալում էին Շեւարդնաձեն կողմնակիցներին»: Նա «սեւ» հումոր արեց. «Եթե ունեք չսիրած հարեւան, հին թշնամի, ուզում եք մեկին վատություն անել, գնում եք Երեւանի քննչական վարչություն, տեսանյութում երեւացող ցանկացած դիմակավորված անձի ասում եք, որ սա ձեր հարեւան Վաղոն է, հավատացեք, որ դրանից հետո Վաղոյին ապահովված է առնվազն 72 ժամվա ձերբակալություն»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/06/02/961417/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
23:53 21-06-2019
«Հեռանկար» հաղորդման հյուրն է Տիգրան Աթանեսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2038 դիտում
23:22 06-05-2021
Տիգրան Աթանեսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Այս բաժնից
661 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
589 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ