211652_close_icon
views-count3795 դիտում article-date 22:34 28-08-2019

Այսօր կառավարությունում մի մասնագետ էլ չունենք, որ ոլորտին տիրապետի, գյուղատնտեսության ոլորտն արհամարված է, որոշ ապրանքներ կթանկանան․ Հրաչ Բերբերյան. Tert.am

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանին չի զարմացնում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի մոտ 8 տոկոս անկումը։ Նա [url=https://www.tert.am/am/news/2019/08/28/berberyan/3080635?fbclid=IwAR0uIYTAWXhIKCOFMWwOfNpi7wJDsy2aVLk_5VoKhJllKmFez8K9d4CDLTY]Tert.am-[/url]ի հետ զրուցում նշեց, որ, իրականում, պատկերը շատ ավելի վատ է։ Բերբերյանի խոսքով՝այս ոլորտում անցած տարվա համեմատ 15 տոկոս անկում կա։ Նա պատճառն էլ գիտի՝ կառավարությունը կադրային խնդիր ունի։ «Միայն ու միայն կադրային խնդիր է։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, բայց այսօր կառավարությունում մի մասնագետ էլ չունենք, որ ոլորտին տիրապետի։ Նրանք մասնագետներ չեն, այլ լավ վերարկու բռնող, կոշիկ մաքրող տղաներ են, որոնք խցկվել են կառավարություն և վայելում են ժողովրդի հարկերը։ Միայն կառավարությունը չէ, այլև նույն ԱԺ-ն, 30 և ավել պատգամավոր ունեցանք, բայց որ պատգամավորների մի մասն էլ լիներ, մեզ բավական էր»,- ասաց նա։ Գյուղատնտեսության ոլորտի հետընթացի պատճառներից մեկն էլ Բերբերյանը համարում է Գյուղատնտեսության նախարարության՝ Էկոնոմիկայի նախարարությանը միացումը։ Նա մեկ անգամ չի ասել, որ կառավարության նման կառուցվածքային փոփոխություններն անհետևանք չեն մնալու։ «Հողը տվեցին գյուղացուն, բայց դրան նաև շարունկություն պետք էր տալ։ Գյուղացին ժամանակին գոնե ձայն ուներ կառավարությունում, այո, կուսակցական էին, բայց հարվածի տակ իրենք էին առաջինն ընկնում ու ստիպված էին, գոնե, ոլորտի շահը պաշտպանել։ Այսինքն, երբ մի տեղ ճանապարհ էր փակվում և այլն, գյուղնախարարն առաջին շարքերում էր, գոնե լսում էին ժողովրդին, հիմա դա էլ չկա։ Էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ տրամադրված չէ զբաղվել գյուղատեսության զարգացմամբ»,- ընդգծեց Բերբերյանը։ Վերջինս կարծում է, որ եթե որևէ մարզում հրդեհ է բռնկվում, պետք է մարզպետը պատժվի, իրենց տեղերում նստած փոխվարչապետները պետք է պատժվեն։ Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ ոլորտի մի շարք մասնագետներ մեկ անգամ չեն ասել, որ, եթե 23 օր տեղումներ չեն լինում, ապա կառավարությունը կարող է Հանրապետությունում երաշտ հայտարարել։ Նա հիշեցրեց՝ ՀՀ-ում 45 օր տեղումներ չեն եղել, բայց երաշտ չի հայտարարվել։ «Եթե չեն հայտարարում, բնականաբար, միջոցներ ևս չեն ձեռնարկում, այսինքն՝ չեն ցանկանում զբաղվել ոլորտով, միգուցե, խելքները չի հասնում, միգուցե, ուղեղներն ուրիշ տեղ է։ 40 օր տեղում չլինելուց հետո ո՞ր կառավարությունը չէր հայտարարի, որ Հանրապետությում երաշտ է։ Այստեղից հետևում է հրդեհ, որից առաջանում է անասնակերի պակաս։ Խնդիրը շղթայական գնում է, քանի որ, եթե ժամանակին այդ խոտը հնձվեր, ապա այսօր անասնակերի խնդիր չէինք ունենա։ Առման այս տապին խոտի ձյուկը հասել է 1300 դրամի, ձմռանը հասնելու է 2300 դրամի, բնականաբար, կաթն ու կաթնամթերքը կթանկանան»,- մանրամասնեց Հրաչ Բերբերյանը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/28/berberyan/3080635?fbclid=IwAR0uIYTAWXhIKCOFMWwOfNpi7wJDsy2aVLk_5VoKhJllKmFez8K9d4CDLTY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր