211652_close_icon
views-count1799 դիտում article-date 14:12 30-08-2019

Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր. Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը՝ Բակո Սահակյանին

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նրանում ասվում է. «Մեծարգո՛ Բակո Սահակի, Ձեր ծննդյան տոնի առթիվ ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս։ Նախագահի պաշտոնում ծավալած Ձեր գործունեությունն իր ծանրակշիռ դերակատարությունն է ունեցել Արցախում ներքին միասնականության պահպանման և կայուն զարգացման գործում: Եվ այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ այս առումով Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր, քանի որ այդ ընթացքում հանրապետությունում գրանցված սոցիալ-տնտեսական առաջընթացի բարձր ցուցանիշները լավ հիմք են ապագայում ևս ավելի համարձակ ու հավակնոտ ծրագրերի իրականացման համար: Պարո՛ն նախագահ, Ավելի քան մեկ տասնամյակ հնարավորություն եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու՝ զբաղեցնելով երկրի վարչապետի, պետական նախարարի պատասխանատու պաշտոնները: Շնորհակալ եմ, որ վստահել եք, որ աջակցել եք բոլոր նախաձեռնություններում՝ հաճախ նաև Ձեր անձնական ներդրումն ունենալով մեր երկրի համար անչափ կարևոր տնտեսական նախագծերի իրականացման գործում: Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Մաղթում եմ Ձեզ ընտանեկան երջանկություն, բարօրություն և քաջառողջություն: Հ.Գ. Ի լրումն ասվածի՝ առանձին հղումով հանրության դատին եմ ներկայացնում մեր համատեղ աշխատանքի արգասավոր արդյունքը՝ միջազգային հեղինակավոր փորձագետների կատարած ուսումնասիրությունը Արցախի կառավարության 2007-2017 թթ.-ի գործունեության և արձանագրած ցուցանիշների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր