211652_close_icon
views-count1686 դիտում article-date 18:32 30-08-2019

Արչցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հանրապետության նախագահի Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո Նախագահ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հայրենիքի ազատության պայքարի նվիրյալի Ձեր անցած ճանապարհն ամբողջությամբ ծառայություն է՝ հանուն մեր երկրի անկախության ամրապնդման ու զորացման, նրա պաշտպանվածության և տնտեսական առաջընթացի: Արցախյան ազատամարտի տարիներից մինչև այսօր անմնացորդ ու անխոնջ աշխատանքով որպես օրինակ եք ծառայել սերունդների համար՝ ինչպես նվիրվել հայրենիքին և քայլ առ քայլ այն դարձնել ավելի ուժեղ ու ավելի կենսունակ: Պետական բարձր պաշտոններում պատասխանատու կառավարման և մարդկային բարձր արժանիքների շնորհիվ զարգացրել եք պետականության համար կարևոր ինստիտուտները՝ երկիրը դարձնելով կայուն ու անվտանգ՝ պատրաստ դիմակայելու ներքին և արտաքին մարտահրավերներին: Երկար տարիների Ձեր գործունեության մեջ ակնհայտորեն առանձնանում է Ձեր մեծ ավանդն ու շահագրգիռ մասնակցությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ի շահ համայն հայության նվիրական երազանքների իրականացման: Վերստին շնորհավորելով Ձեզ, պարոն Նախագահ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և ընտանեկան ջերմություն»: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր