4646 դիտում
19:41 18-05-2017
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, նամակում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանը իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու կառավարում ապահովելու, իրավական պետության օրենսդրական կառուցակարգերը զարգացնելու և ժողովրդավարական արժեքները ամրապնդելու գործում:
Նոր խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ բացում է նոր էջ, որում օրենսդիր մարմնի դերակատարությունն անհամեմատ ավելի մեծ ու պատասխանատու է լինելու: Վստահ եմ` Ձեր մարդկային բարձր արժանիքներն ու երկարամյա փորձը ծառայելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգի կայացմանը: Արցախի Հանրապետության խորհրդարանում մշտապես զգացել են հայաստանյան գործընկերների ուշադրությունն ու աջակցությունը, որի ցայտուն վկայությունն է երկու հայկական հանրապետությունների միջև խորհրդարանական արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը:
Համոզված ենք, որ հարաբերությունների առկա մակարդակը հիմք կհանդիսանա նոր որակի փոխգործակցության համար: Վերստին շնորհավորելով Ձեզ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ՝ ի շահ մայր հայրենիքի և համայն հայության»:
Նմանատիպ նյութեր
2526 դիտում
20:44 14-01-2019
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահին
1717 դիտում
18:48 08-06-2017
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Խորհրդարանի նորընտիր նախագահին
Այս բաժնից
1018 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1156 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am