211652_close_icon
views-count2764 դիտում article-date 22:29 02-09-2019

Երթևեկության ընթացքում մեքենայից իրեր նետելու համար 114 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ոստիկանությունը 114 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր ու առարկաներ փողոց նետելու համար: Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը Երևանում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 124 տրանսպորտային միջոցոց, որոնցից 15-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարվող 36 տրանսպորտային միջոց: 20-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին: Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ն էլ մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները: Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որից 25-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Հայտնաբերվել է նաև թաղանթապատված հողմապակիով 62 տրանսպորտային միջոց, 2-ի վարորդները թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին, իսկ 8-ը 24 ժամվա ընթացքում: 5 տրանսպորտային միջոցի վարորդ երթևեկել է ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով, 2-ը՝ առանց հաշվառման համարանիշի:

Նմանատիպ նյութեր