1698 դիտում
10:43 03-09-2019
Կառավարությունը մտադիր է ավելացնել դրենաժային ցանցերի մաքրման համար հատկացվող գումարի չափը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է ավելացնել դրենաժային ցանցերի մաքրման համար հատկացվող գումարի չափը: Ինչպես հայտնի է, դրենաժային համակարգերը ծառայում են տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար:
Մեզ հայտնի դարձավ, որ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման նպատակով պետական բյուջեից վերջին տարիներին ֆինանսավորումը կազմել է 290 մլն դրամ:
Պարզվում է՝ ջրային պետական կոմիտեին բավարար չէ այդ գումարը: Ի դեպ, նշված գումարով հնարավոր էր լինում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց, այնինչ յուրաքանչյուր տարի հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման աշխատանքներ, որոնց համար գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
12:10 21-02-2023
Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ-ի հետ քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացման հարցը
1030 դիտում
10:40 04-05-2023
ՊՆ ՌՈՒՀ կուրսանտներին հատկացվող գումարի չափը կավելանա. նախագիծ․ «Փաստ»
3260 դիտում
14:31 19-07-2015
Ֆրանսիայում Airbus A320-ի վթարի զոհերի հարազատները պահանջում են ավելացնել փոխհատուցման ենթակա գումարի չափը
Այս բաժնից
1096 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1375 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2644 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ