211652_close_icon
views-count3356 դիտում article-date 14:31 19-07-2015

Ֆրանսիայում Airbus A320-ի վթարի զոհերի հարազատները պահանջում են ավելացնել փոխհատուցման ենթակա գումարի չափը

Ֆրանսիայի հարավ-արևելքում այս տարի մարտին օդաչուներից մեկի գործողությունների հետևանքով Airbus A320-ի վթարի ժամանակ զոհվածների հարազատները Germanwings ավիաընկերությունից պահանջում են 200 հազար եվրոյի չափով փոխհատուցում: Նրանք հայտարարել են, թե իրենց առաջարկված գումարը անընդունելի է: Այդ մասին հայտարարել է 33 զոհերի իրավահաջորդների փաստաբան Էլմարա Գիմուլլան, գրում է РИА Новости գործակալությունը: «Հարազատների կարծիքով, մեկ զոհի համար 25 հազար եվրո և 10 հազար էլ մերձավոր հարազատին փոխհատուցելը բավարար փոխհատուցում չէ կրած վշտի, տառապանքի համար: Նրանք պահանջում են փոխհատուցում 200 հազար եվրոյի չափով», ասել է փաստաբանը:

Նմանատիպ նյութեր