2192 դիտում
19:38 03-09-2019
Մհեր Գրիգորյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է էլ ավելի խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:
Դեսպան Թիան Էրլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է փոխվարչապետին Հայաստանում ՓՄՁ-ների և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ չինական կողմի հետաքրքրվածությունը և ներկայացրել այն հիմնական բնագավառները, որտեղ հնարավոր է ընդլայնել փոխգործակցությունը: Ընդգծելով Հայաստանի պատմական դիրքը Մետաքսի ճանապարհին՝ դեսպանը կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև կարևորել Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումն ու հանձնաժողովի նիստում արդիական հարցերի ընդգրկումը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»