1247 դիտում
14:16 04-09-2019
Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով ցույց է տալիս իր հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Իշխանության ներսում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Ռուսաստանի նախագահի Հայաստան սպասվող այցից առաջ Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով ցույց է տալիս իր հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ, որի վառ վկայությունն են ֆրանսիական մամուլում Փաշինյանի արտահայտած մտքերը Ռուսաստանի նկատմամբ, հետախուզման մեջ գտնվող ռուս ֆաշիստին փախստականի կարգավիճակ տրամադրելը, էլ չեմ խոսում մինչ այս պահը ՀՀ իշխանությունների կողմից ընդգծված հակառուսական գործողությունները։
Արդեն մի քանի անգամ նշել եմ, որ հայկական «հեղափոխությունը» ունի արտաքին հովանավորներ, իսկ ձեւով եւ բովանդակությամբ շատ նման է վրացական վարդերի հեղափոխությանը։
Մեծ վտանգ կա, որ Ռուսաստանի եւ ռադիկալ գլոբալիստների միջեւ օրեցօր խորացող հակամարտությունը, որն իր դաժան հետեւանքներն ունեցավ Ուկրաինայի եւ Վրաստանի վրա, կարող է տեղափոխվել Հայաստան»,–նշել է նա
Նմանատիպ նյութեր
4233 դիտում
09:30 21-06-2017
ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել ինքնիշխանությունը. ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի. Արթուր Ղազինյան. «Առավոտ»
2425 դիտում
23:03 08-01-2022
Պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկամ պետություններին իրենց իրական տեղը. Արթուր Ղազինյան
Այս բաժնից
391 դիտում
16:52 24-10-2024
Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է