211652_close_icon
views-count1227 դիտում article-date 20:40 05-09-2019

Դեսպան Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավորին

Սեպտեմբերի 5-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Ֆելիպե 6-րդը շնորհավորեց դեսպան Կարմիրշալյանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Իսպանիայի թագավորը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսպանական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացմանը։ Ֆելիպե 6-րդը հույս հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձություններն իրենց դրական ազդեցությունը կունենան նաև հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման վրա:Առանձնազրույցին ներկա էր նաև Իսպանիայի արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարի պաշտոնակատար Ժոզեպ Բոռելը (Josep Borrell): Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի։

Նմանատիպ նյութեր