45175 դիտում
17:27 23-12-2019
Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից տաք հետքերով հայտնաբերված 41-ամյա՝ ազգությամբ թուրքը, ով Հրազդանում սպանել էր 51-ամյա տղամարդուն, կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչ 41-ամյա Գարիմով Աղամամադիի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ն մասի (սպանություն) հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը. և Գ. Աղամամադին դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/19/1143349/?fbclid=IwAR2ep3oTFuhoLgkWOaQqXo0obtCtaMMpL2K97m_N72-LUq6TscVuk5L8HTw#]հայտնել[/url] էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել էին Հրազդան քաղաքում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու քննիչները մի քանի օպերատիվ քննչական խմբերով եղել էին մի քանի հասցեներում և, ի վերջո, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն էին բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարիմով Աղամամադիին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն ազգությամբ թուրք է և Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալվել էր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+