3150 դիտում
15:03 06-09-2019
«Շենիկ»-ում կատարված ուսումնասիրության ընթացքում շուրջ 2 մլրդ դրամի խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով:
Այս մասին տեղեկացանք ՊՎԾ «Ֆեյսբուք»-ի էջից:
Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ: Ընդհանուր գումարային արտահայտությամբ հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1 միլիարդ 855 միլիոն 337 հազար 700 դրամ:
Խախտումները հիմնականում վերաբերել են չհիմնավորված դեբիտորական պարտքերին, ներկայացված ոչ ճշգրիտ հաշվետվություններին, ջրի կորուստների ծավալներին, ոռոգման ջրի վարձավճարների գանձմանը և այլ բազմաթիվ ծախսերի:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
20:19 17-05-2023
«Հայփոստ» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ
5171 դիտում
20:32 28-07-2022
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում շուրջ 8.5 մլրդ դրամի խախտումներ է հայտնաբերել
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա