211652_close_icon

Փորձել էր կողոպտել օտարերկրացուն, ոստիկանները բռնել էին

views-count2427 դիտում article-date 22:33 07-09-2019
Սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի Թումանյան փողոցից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյուլիքևխվյան փողոցի 52-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 20.30-ի սահմաներում նույն փողոցում գտնվող բացօդյա ռեստորանի սեղանից փորձել է բացահայտ հափշտակել ՌԴ քաղաքացուհու դրամապանակը, սակայն գործն ավարտին հասցնել չէր կարողացել, ոստիկանները բռնել էին: Տուժողից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր