211652_close_icon
views-count1333 դիտում article-date 15:30 07-09-2019

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ կից հետեւյալ գրառմամբ. «Երեկ ընդունեցի Հայաստանում Մոլդովայի դեսպան Ռուսլան Բոլբոչանին։ Վերջինս նշեց, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն եւ Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ընդգծեցի, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձեւավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առեւտրատնտեսական ոլորտին: Այս առումով կարեւորեցինք Տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը եւ գործարար համաժողովների կազմակերպումը»:

Նմանատիպ նյութեր