30499 դիտում
18:28 07-09-2019
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վարդենիս քաղաքի սկզբամասում, կամրջի վրա բախվել են ԿԱՄԱԶ-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է կամրջի բետոնե հատվածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս քաղաքի սկզբամասում բախվել են ԿԱՄԱԶ մակնիշի 14 ԼՕ 495 համարանիշի և Opel մակնիշի 35 CM 580 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Opel-ն էլ բախվել է կամրջի բետոնե հատվածին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+