2292 դիտում
13:10 08-09-2019
«Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ ժողովրդավար և անվտանգ. ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ
Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր եւ բարգավաճ Հայաստան, [url=https://www.amerikayidzayn.com/a/5073171.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը.
«Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար եւ անվտանգ»:
Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչեւ մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական եւ շատ այլ ծրագրերի միջոցով։
«Թավշյա հեղափոխությունից» ի վեր, Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին այլընտրանքային եւ մաքուր էլեկտրաէներգիայի միջոցներ զարգացնել, իրականացնել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարական բարեփոխումներ: Ջորջ Քենթի խոսքով, 2018-ի գարնան խաղաղ իշխանափոխությունը Հայաստանի համար զարգացման նոր դռներ է բացել եւ ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանին օգնել այս գործում։
«Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, Հայաստանն ունի հաջողակ երկիր դառնալու լուրջ հնարավորություն, մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանին որպես կայացած եւ հաջողակ երկիր, դա մեր իսկ շահերից է բխում»,- նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։
Նմանատիպ նյութեր
1864 դիտում
12:55 02-04-2014
Մենք կցանկանայինք տեսնել Ռուսաստանը ժողովրդավարական, միավորված և հաջողակ երկիր. Սաակաշվիլի
1030 դիտում
13:34 31-01-2024
Երկրորդ կարծիք չկա, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է. առնվազն տարածաշրջանում մենք առաջատար ենք. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան