211652_close_icon
views-count1864 դիտում article-date 12:55 02-04-2014

Մենք կցանկանայինք տեսնել Ռուսաստանը ժողովրդավարական, միավորված և հաջողակ երկիր. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի BBC-ի ռուսական թևին հարցազրույց է տվել: Վերջինս խոսել է Ղրիմի իրադարձություններից՝ ասելով. «Ռուսաստանի հետ Ղրիմն ապագա չի ունենալու: Ռուսաստանն իրեն նման կերպ պահելով՝ կորցնելու է տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր «ղրիմյան ավանտյուրայով» արագացնում է սեփական կործանումը: «Կարծում եմ, որ ոչ միայն Ռուսաստանի հետ Ղրիմն ապագա չունի, այլ նաև Աբխազիան և Հարավային Օսիան: Անկումը լինելու է ընտրություն, բայց ոչ հարևան երկրների ընտրությունը: Մենք կցանկանայինք տեսնել Ռուսաստանը ժողովրդավարական, միավորված և հաջողակ: Այնպես որ հենց Պուտինն «ընկնի», իսկ դա անխուսափելի է, նա ոչ միայն կհեռանա գրավյալ տարածքներից, այլ նաև Ռուսաստանի ներսում կլինեն շատ մեծ խնդիրներ, որոնք ժառանգված կլինեն նրանից»,-եզրափակել է խոսքը Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր