211652_close_icon
views-count1863 դիտում article-date 15:24 08-09-2019

Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել. «Ահա և օդանավը պոկվեց Սերբիայի հողից։ Դիմացս բացված մոնիտորը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հեռանում Բելգրադից և մոտենում Վիեննային։ Այո, սա տարօրինակ և զարմանալի ճանապարհորդություն է և շատ ավելի հեշտ է դասավորվում, քան այն, ինչ մենք սովոր ենք ճանապարհորդություն համարել։ Չէ՞ որ այդ սովորական ճանապարհորդությունները հազար ու մի բարդության հետ են կապված, հազար ու մի քաշքշուկի։ Հարկավոր է դասավորել գործերը, դրամ հավաքել, դեսպանատների սառը պաշտոնյաներին ապացուցել, որ հաստատ վերադառնալու ես, հավաքել, դասավորել ճամպրուկները` որևէ բան մոռանալու երկյուղը սրտիդ մեջ։ Իսկ այս դեպքում անգամ հարազատներիդ հրաժեշտ չես տալիս, ուղղակի մեկնում ես` խանութ գնալու նման։ Բայց մի՞թե սա կարելի է ճամփորդություն համարել։ Հը՞։ Գուցե սա իսկապե՞ս փախուստ է։ Բայց ի՞նչ փախուստ. մի՞թե կարելի է Հայաստանից փախչել` Հայաստան գնալով։ Չէ՞ որ ես գնում եմ Հայաստան` երկրի հակառակ կողմից։ Բայց մի՞թե կարելի է ճամփորդություն համարել Երևանի մի կետից մյուս կետը հասնելը։ Չէ՞ որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ։ Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր