Պուտինն Արթուր Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան է շնորհվել հայազգի բևեռախույզ, գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին։
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
«Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, պառլամենտարիզմի զարգացման և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»,- ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։