1333 դիտում
10:25 11-09-2019
Ցամաքուրդային համակարգերից օգտվելը կդառնա պայմանագրային հիմունքներով․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մեր երկրի ցամաքուրդային համակարգերի ընդհանուր երկարությունը շուրջ 1695 կմ է, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90 տոկոս): Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 խմ/վրկ կամ 1145,0 մլն խմ/տարի, և ապահովում է ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան և վերջին հաշվով՝ Արաքս գետ:
Ի դեպ, Արարատյան դաշտի շուրջ 185 կմ երկարությամբ ցամաքուրդային համակարգերը նաև տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերը տեղափոխելու համար են: Եվ ձկնաբուծական տնտեսությունների ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև այդ տնտեսություններից ցամաքուրդային համակարգ լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է շուրջ 25,7 խմ/վրկ կամ 809 մլն խմ/տարի), ինչը, հասկանալի է, այդ համակարգերի պահպանման և շահագործման լրացուցիչ ծախսերի է հանգեցնում: Ջրային կոմիտեն ջրային օրենսգրքում փոփոխության առաջարկ է անում, ըստ որի վճար կսահմանվի՝ նվազեցնելով պետության բեռը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8252 դիտում
22:02 22-10-2018
Ղեկին բջջայինից օգտվելը չափազանց վտանգավոր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3017 դիտում
12:18 30-11-2018
ՀՀ ՊՆ-ն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում
2624 դիտում
16:15 22-09-2016
Էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»