Թուրքիայում տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր մահացել է 80-ից ավելի ռուսաստանցի. դեսպան Երխով
Թուրքիայում այս տարի տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր Ռուսաստանի Դաշնության մոտ 90 քաղաքացի է մահացել: Այդ մասին հայտնում է Tass-ը՝ վկայակաչելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովին։
Վերջինը նշել է, որ դա կապված է հանրապետություն զբոսաշրջիկների հոսքի աճի հետ։
«Ներկայիս տուրիստական սեզոնը, որը դեռ չի ավարտվել, ցավոք, շատ ծանր ստացվեց Թուրքիայի հարավում ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված պատահարների թվով: Այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան ելքով 88 դեպք և բժշկական տարհանման մոտավորապես 40 փաստ»,-ասել է դեսպանը։
Հավելել է, որ դա բացատրվում է Ռուսաստանից զբոսաշրջիկների ավելացող հոսքով:
«Անցյալ տարի Թուրքիա են այցելել մեր շուրջ 6 միլիոն քաղաքացիներ, այս տարի, ինչպես սպասվում է, նրանք պետք է ավելի շատ լինեն»,-ընդգծել է դիվանագետը: