3620 դիտում
19:02 11-09-2019
Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:
Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ [url=https://https://www.ticketmaster.fi/event/em2020-karsintaottelu-suomi-armenia-tickets/259049?language=en-us]այստեղ[/url]: Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով:
Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք կարող են գնել այս տոմսերը:
Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան:
Տոմսերի արժեքն է 33 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը:
Նմանատիպ նյութեր
1745 դիտում
16:23 22-09-2015
Ֆրանսիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
2460 դիտում
14:19 08-11-2019
Հայաստան - Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
3040 դիտում
18:14 15-03-2021
ԱԱ-2022. Հայաստան-Իսլանդիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում