211652_close_icon
views-count1734 դիտում article-date 17:10 12-09-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակությանը` գլխավորությամբ Զահլեի Անտիոքի Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի և «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ մասնավորապես բարձր գնահատելով պրն. Նիկոլաս Աբու Ֆայսալի կողմից Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերը, որոնք նաև նպաստում են երկու ժողովուրդների միջև փոխճանաչողության և կապերի զորացմանը: Նորին Սրբությունը ողջունեց նաև Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի ներկայությունը ու կարևորեց իրականացվող նախաձեռնություններին նրա կողմից բերվող զորակցությունը: Անդրադառնալով երկու երկրների միջև եղած ջերմ և սերտ փոխհարաբերություններին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ մշտապես աղոթում է Միջին Արևելքում խաղաղության հաստատման և բարեկամ ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի համար: Իրենց հերթին Անտիոքի Միտրոպոլիտը և պրն. Աբու Ֆայսալը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին` երկու պետությունների և ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը ուղղված ձեռնարկների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր