211652_close_icon
views-count2551 դիտում article-date 22:30 12-09-2019

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում մառախուղ է: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [b] Շինարարական աշխատանքներ են ընթանում[/b] Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով [b]ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:[/b] Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

Նմանատիպ նյութեր