211652_close_icon
views-count1334 դիտում article-date 11:58 13-09-2019

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը և ԱՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր