88205 դիտում
10:59 14-09-2019
Ողբերգական դեպք Երևանում. դպրոցի և մանկապարտեզի միջնամասում գտնվող ֆուտբոլի դաշտում՝ դարպասաձողից կախված, հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետի պաշտոնակատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցում՝ թիվ 164 դպրոցի և թիվ 103 մանկապարտեզի բաժանարար հատվածում գտնվող ֆուտբոլի դաշտում՝ դարպասաձողից տղամարդու դի կա կախված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ ՀՆՓԱԻԿ թիվ 15 փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ։
Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Բ-ն էր։
Տեղում զննելով դին՝ դատաբժիշկը հայտնեց, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Փրկարարները, կտրելով պարանը, դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող բրիգադի ավտոմեքենային։
Դեպքի վայրում հավաքվածանրն ասում էին, որ ողբերգական դեպքն առաջինը տեսել է պահակը և նա էլ ահազանգել է համապատասխան մարմիններին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+