2256 դիտում
17:51 14-09-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին
Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ Կասպարյանին, Ժան Պիեռ Կուբերտաֆոնին, Պիեռ Ուզուլիասին, Մուհամեդ Լաքհիլային և Դանիել Կազարյանին:
Նախարար Մնացականյանը ողջունեց ֆրանսիացի խորհրդարանականներին և երախտագիտություն հայտնեց վերջիններիս վճռականության և հետևողականության համար՝ հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման և զարգացման գործում: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամենաբարձր մակարդակով հաստատված երկխոսության դրական դինամիկան, պարբերաբար տեղի ունեցող երկկողմ փոխայցերն ու հանդիպումները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նաև ֆրանսիացի խորհրդարանականների կարևոր դերակատարությունը՝ հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերին և դրա շրջանակներում հաստատված համագործակցությանը: ԱԳ նախարարը նշեց, որ ՖՄԿ-ն միջազգային և տարածաշրջանային համագործակցության լավ հարթակ է, և ընդգծեց, որ Հայաստանը` որպես գագաթաժողովը նախագահող պետություն, իր վճռական ներդրումն է ունենալու ֆրանկոֆոն արժեքների առաջմղման և տարածման գործում: Ներկայացնելով ՖՄԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նաև կարևորեց կառույցի` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացումը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախարար Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում:
Զրուցակիցների քննարկումների կենտրոնում էին նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ և այնտեղ ունեցած հանդիպումները: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի պատգամավորներին` մարդու իրավունքները հարգելու իրենց սկզբունքային դիրքորոշման և վճռականության համար՝ շեշտելով, որ Արցախը նախևառաջ մարդիկ են, որոնց առանց խտրականության պետք է հասանելի լինեն բոլոր մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Նշվեց, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ մարդու ընդհանրական իրավունքների հանդեպ ցուցաբերված համերաժշության արտահայտություն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
22:38 12-08-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Մուդիզ միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»