1639 դիտում
21:14 14-09-2019
ԱՄՆ-Ն և Բրազիլիան Ամազոնի անտառների պահպանության նպատակով ներդրումային հիմնադրամ կստեղծեն
Ամազոնի անտառների կենսաբանական բազմազանության պահպանության նպատակով ԱՄՆ-ը և Բրազիլիան 100 մլն դոլար բյուջեով ներդրումային հիմնադրամ կստեղծեն։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Բրազիլիայի ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուի հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է [url=https://www.dw.com/en/brazil-and-us-strengthen-ties-free-trade-in-the-pipeline/a-50428682]DW[/url]-ը։
Ծրագրվում է, որ այս հիմնադրամը կկառավարվի մասնավոր բիզնեսի կողմից։
Բրազիլական INPE պետական տիեզերական կենտրոնի օգոստոսի վերջի տվյալներով, 2019թ․ սկզբից Բրազիլիայում գրանցվել է անտառային հրդեհների մոտ 80․000 օջախ։ Դա 83 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Բնապահպանները Ամազոնի անձրևային անտառներում հրդեհների պատճառը կապում են գյուղատնտեսական կարիքների համար անտառահատման հետ։
Պոմպեոյի հետ հանդիպումից հետո բրազիլական դիվանագիտության ղեկավար Արաուժուն Վաշինգտոնում հայտարարել է, որ Ամազոնի անտառների պահպանման գործում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է, քան եվրոպացիների առաջարկածը։
Ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսին կայացած G7-ի գագաթաժողովի ժամանակ «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել էին 20 մլն եվրո տրամադրել Ամազոնի անտառներում հրդեհների դեմ պայքարի համար։ Ծրագրվում էր, որ այդ միջոցները կծախսվեն առաջին հերթին հրշեջ ինքնաթիռների ֆինանսավորման նպատակով։ Սակայն նախագահ Ժաիր Բոլսոնարուն հրաժարվել էր ընդունել օգնությունը։ Բրազիլացի առաջնորդի դժգոհության պատճառը եղել է, մասնավորապես, այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր Ամազոնի անտառների հրդեհները դիտարկել որպես միջազգային խնդիր։
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
12:46 28-08-2014
Բրազիլիայում վնասազերծել են Ամազոնի ավազանի անտառների ոչնչացմամբ զբաղվող հանցավոր խմբին
1803 դիտում
20:18 31-05-2017
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն Վստահության հիմնադրամ
Այս բաժնից
550 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
583 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1195 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN