211652_close_icon
views-count2105 դիտում article-date 22:05 14-09-2019

Բահամյան կղզիներին նոր ծովամրրիկ է մոտենում

Նոր ծովամրրիկ է մոտենում Բահամյան կղզիներին, որտեղ երկու շաբաթ առաջ մեծ ավերածություններ էին տեղի ունեցել «Դորիան» փոթորիկի հետևանքով: Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-latin-america-49694397]BBC[/url]-ն։ Ատլանտյան օվկիանոսում ձևավորվող «Ումբերտո» արևադարձային փոթորիկն ուժեղացել է ուրբաթ գիշեր: Ներկա պահին այն շարժվում է Մեծ Աբակո կղզու ուղղությամբ, որը մեծապես տուժել է «Դորիան» փոթորիկից: Տարերային աղետից հետո 1300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում Բահամյան կղզիներում, մինչդեռ 15 000-ն անօթևան են մնացել: ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնի տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Մեծ Աբակո կղզուց 110 կմ հեռավորությամբ՝ շարժվելով 65 կմ/ժամ արագությամբ: Կանխատեսվում է, որ փոթորիկն իր հետ հորդառատ անձրևներ կբերի:

Նմանատիպ նյութեր