211652_close_icon
views-count1736 դիտում article-date 10:20 15-09-2019

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են. ԱԻՆ

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [b] Շինարարական աշխատանքներ են ընթանում[/b] Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար [b]փակ է: [/b]Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար [b]փակ է:[/b] Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

Նմանատիպ նյութեր