1635 դիտում
13:21 16-09-2019
Սլավիկ Գալստյան. Կփորձեմ նվաճել ավելի բարձր հարգի մեդալ
Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հաղթանակի և անցկացրած գոտեմարտերի մասին։
«Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար, նախևառաջ՝ մարզիչներիս, ընկերներիս։ Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել հետագայում»,-ասաց նա։
Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ.
«Միշտ առաջին գոտեմարտն ավելի դժվար է լինում, սակայն երկրորդ գոտեմարտը եւս հեշտ չէր, մի քանի վայրկյան էր մնացել, պարտվում էի, բայց կարողացա հետ բերել միավորները և հաղթել»,- նշեց ըմբիշը:
Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը թույլ է տվել որոշ սխալներ, բայց մրցավարների «համակրանքն» էլ եղել է մրցակցի կողմը.
«Ես նույնպես սխալներ թույլ տվեցի, չեմ կարող հերքել, ինչ-որ չափով էլ մրցավարներն օգնեցին նրան»,- խոսքը եզրափակեց Սլավիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը 7:5 հաշվով հաղթել էր Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիին:
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
21:36 11-08-2024
Հաջորդ Օլիմպիական խաղերում կփորձեմ նվաճել բաղձալի ոսկին. Վարազդատ Լալայան. armsport.am
1853 դիտում
16:17 06-09-2014
Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաջորդ անգամ ավելի բարձր հարգի մեդալով վերադառնամ Հայաստան. Նարեկ Մանասյան
Այս բաժնից
22552 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
2965 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2344 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»