9032 դիտում
15:31 16-09-2019
Փաշինյանը Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել:
Այս մասին Փաշինյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը (ՀՀ նախագահի հրամանագիրը-խմբ.) մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ, մի քանի քննարկումների արդյունքում: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենար ենք քննարկել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը կկենտրոնան Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու խնդրի լուծման վրա:
Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:
Նմանատիպ նյութեր
5217 դիտում
16:05 16-09-2019
Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել
3191 դիտում
11:21 22-04-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատելու հրամաններ է ստորագրել
37475 դիտում
09:26 03-10-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԲՀԿ և ՀՅԴ 6 նախարարների աշխատանքից ազատելու մասին հրամանագրեր
Այս բաժնից
544 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
754 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի