Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են KIA-ն, Mercedes-ն ու ВАЗ 21099-ը. կա վիրավոր. վարորդներից մեկը պարուսույց է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հավածում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Ժորա Բարսեղյանի վարած KIA մակնիշի 90 GG 088 համարանիշի, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Տիգրան Մովսիսյանի վարած Mercedes մակնիշի 36 MG 380 համարանիշի և Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Համբարձում Գրիգորյանի վարած ВАЗ 21099 մակիշի 10 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Դավթյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ժ. Բարսեղյանը աշխատում է Վարդենիսի մշակույթի պալատում՝ ազգային երգի- պարի ղեկավար, իսկ Տ. Մովսիսյանը Սոթքի ոսկու կորզման հանքի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի