211652_close_icon
views-count2676 դիտում article-date 15:57 17-09-2019

ԱԱ․ Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտկին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) դուրս է եկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում 5:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Նա հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին։ Հիշեցնենք, որ 8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են նաև Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր